Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանի և Սանչեսի տրանսֆերները հաստատելու շուրջ խնդիր է առաջացել

305
Կիրակի, 21 հունվարի, 2018 թ., 20:30
Մխիթարյանի և Սանչեսի տրանսֆերները հաստատելու շուրջ խնդիր է առաջացել

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Չիլիի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքը մոտ է ավարտին։ Տրանսֆերները կհաստատվեն շաբաթվա սկզբին։ Գործընթացը երկարացնում է ծագած խնդիրը՝ ֆուտբոլիստների աշխատանքի թույլտվության ժամկետի ավարտի շուրջ։ Այդ պատճառով գործարքը կհաստատվի երկուշաբթի կամ, ավելի հավանական է, երեքշաբթի։