Հայտնաբերվել է աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը
![]() Մարդաբանության և պատմության Մեքսիկայի ազգային ինստիտուտի մասնագետները ջրով լցված 2 խոշոր քարանձավների միջև միջանցք են հայտնաբերել: Միասին նրանք ձևավորում են աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը: Այս բացահայտումն արվել է Great Mayan Aquifer նախագծի շրջանակներում՝ Յուկատան թերակղզու Թուլում շրջանում: Առաջին քարանձավը, որ կոչվում է Սակ Ակտուն, ունի 263 կմ երկարություն, երկրորդը կոչվում է Դոս Օխոս և ունի 84 կմ երկարություն: Երկու քարանձավները կապող միջանցքը հայտնաբերվել է հունվարի 10-ին 10 ամսվա լարված հետազոտություններից հետո: Քարանձավային ողջ համակարգն ունի 347 կմ երկարություն: Միջին խորությունը կազմում է 20 մ, թեև որոշ բաժինների խորությունը հասնում է 2 մետրի որոշներինն էլ՝ մինչև 100 մետրի: Համաձայն ընդունված կանոնների՝ քարանձավների ընդհանուր անուն է ընտրվել մեծ քարանձավի անունը՝ Սակ Ակտուն, որը թարգմանաբար նշանակում է Սպիտակ քարանձավ: Քարանձավում գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 օբյեկտներ, դրանց թվում վերացած կենդանիների, մարդկանց մնացորդներ, խեցեղեն: Գտնվել են նաև այստեղ ժամանակին կառուցված բնակատեղիի հետքեր: ![]() |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
15218:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
15817:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
19006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
40102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21221.10.2026, 22:30

