Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաև առանց հարկային բեռի մեծացման. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Պետեկամուտների կոմիտե: «ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»,- ըստ տարածված հաղորդագրության՝ հայտարարել է վարչապետը ՊԵԿ-ում: Իհարկե, 2017 թվականին հավաքագրված մուտքերը շոշափելիորեն աճել են, եւ զուտ այդ տեսանկյունից ՊԵԿ-ի աշխատանքը դրական գնահատելու հիմքեր կան: Բայց ի՞նչ է լինելու այս տարի: Հարկային օրենսգիրքը ընդամենը երկու շաբաթ է, ինչ մտել է գործողության մեջ, բայց տնտեսվարողները արդեն իսկ զգում են հարկային բեռի որոշակի ծանրացումներ, որոնք արտահայտվում են ինչպես ուղղակի ներգործությամբ, ինչպիսին, օրինակ, ակցիզային հարկի բարձրացումն է, այնպես էլ անուղղակի, ինչպես, օրինակ, ՀԴՄ կտրոնով ծախսերի կատարման անհնարինությունը: 2017 թվականին Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը ցույց տվեց, որ առանց հարկային բեռի ավելացման էլ հնարավոր է էականորեն մեծացնել հարկային մուտքերը՝ ստվերի կրճատման և տնտեսական աշխուժացման աճի շնորհիվ: Թերևս արժե քննարկել Հարկային օրենսգրքով նախատեսված կտրուկ փոփոխությունները վերացնելու կամ գոնե մեղմելու և ժամանակի ընթացքում դրանք դանդաղ կիրառելու տարբերակները»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54