Վաղը կմեկնարկի Աժ քառօրյան
Հունվարի 15-ին կմեկնարկի ԱԺ այս տարվա առաջին քառօրյան: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց: Հունվարի 12-ին նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել էր հետևյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը»: Խոսելով ԱԺ նախագահի աշխատանքի մասին՝ Սարգսյանը նկատել էր. «Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում»: Ինչպես մամուլն էր նկատել, նախագահը, թերևս, թափանցիկ ակնարկ է արել ներկաներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36