Այսօր Շումախերի ծննդյան օրն է
![]() Այսօր Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը տոնում է ծննդյան 49-րդ տարեդարձը։ Միխայելը ծնվել է 1969 թվականի հունվարի 3-ին՝ գերմանական Հյուրթ Հերմյուլհայմում։ Ավտոարշավների հանդեպ սերը տղայի մոտ եկել է քարտից, որը նրա հայրը՝ Ռոլֆը կառուցել է խոտահնձիչ մեքենայից, երբ ապագա չեմպիոնը 4 տարեկան է եղել։ 6 տարեկանում Շումախերը դարձել է քարտինգ-ակումբի չեմպիոն՝ առաջ անցնելով ավելի ավագ և ավելի փորձառու մրցակիցներից։ 1984-1985 թվականներին Միխայելը դարձել է պատանիների Գերմանիայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր։ 1990 թվականին Շումախերը դարձել է Ֆորմուլա 3-ի հաղթող։ 1991 թվականի օգոստոսի 25-ին Շումախերն իր նորամուտն է նշել Ֆորմուլա 1-ում՝ մրցաշրջանի արդյունքներով դառնալով 3-րդը։ Առաջին անգամ նա Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 1994-ին։ 2004-ին նա արդեն Ֆորմուլա 1-ի յոթակի հաղթող էր։ 2006 թվականին Շումախերը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 2009-ի ամռանը, սակայն, «Ֆերարի»-ն հայտարարել է ավտոարշավորդի վերադարձի մասին։ Սակայն թեստերից հետո, ցավոք, զգացնել են տվել հին վնասվածքները, և նա ստիպված է եղել հրաժարվել Ֆորմուլա 1 վերադառնալու մտքից։ 2009-ի դեկտեմբերի 23-ին նա կրկին հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին։ Այս անգամ նա սկսել է հանդես գալ «Մերսեդես»-ում։ Թիմում նա հանդես է եկել մինչև 2012 թվականը։ Չնայած մեծ սպորտից հեռանալը, Շումախերը շարունակում էր համագործակցել «Մերսեդես»-ի հետ։ Նա զբաղվում էր նոր ավտոմեքենաների անվտանգության համակարգերի թեստավորմամբ։ Ավտոարշավորդի խոսքով՝ նա միշտ սիրել է քարտինգը և մեծ հաճույքով մարզում է երիտասարդ քարտինգիստներին։ 2013-ին Շումախերը ֆրանսիական Ալպերի Մերիբելի լեռնադահուկային հանգստավայրում ստացել է գլխուղեղի ծանր վնասվածք։ Մի քանի ամիս նա կոմայի մեջ է եղել։ Հիմա նրա վիճակը լավացել է։ Նա վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայի իր առանձնատանը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
