Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են մեր շախմատիստների զբաղեցրած տեղերը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

264
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ., 12:40
Հայտնի են մեր շախմատիստների զբաղեցրած տեղերը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցաշարին ներկայացնում է 10 շախմատիստ։ Խաղացված 11 տուրից հետո տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Զավեն Անդրիասյան՝ վաստակած 7.5 միավորով 10-րդն է, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը՝ 7-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 25-րդ, 27-րդ և 31-րդ տեղերը), Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը 5.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 68-րդ և 71-րդ տեղերը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է

Լիլիթ Մկրտչյանը։ Նա 6.5 միավորով 27-րդրն է։ Մարիա Գևորգյանը և Էլինա Դանիելյանը, 5.5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 49-րդ և 70-րդ տեղերն, իսկ Լիլիթ Գալոյանը 4 միավորով 85-րդն է: