Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Եվրոտեսիլ 2017-ի հաղթողը սրտի փոխպատվաստման է ենթարկվել

1064
Կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ., 12:10
Եվրոտեսիլ 2017-ի հաղթողը սրտի փոխպատվաստման է ենթարկվել

Եվրոտեսիլ 2017թ. հաղթող պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը սրտի փոխպատվաստման է ենթարկվել: Այս մասին հայտնում է պորտուգալական RTP լրատվականը:
Հաղորդվում է, որ վիրհատությունն իրականացվել է դեռևս դեկտեմբերի 8-ին: Բժիշկները հայտնել են, որ փոխպատվաստումը հաջող է անցել, և այժմ երգչին վերականգնողական երկար գործընթաց է սպասվում:
Սոբրալը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ նա չեղարկել էր բոլոր համերգներն ու հայտնել բեմից հեռանալու մասին: