Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էիք նախորդ բոլոր ընտրություններին». Արարատ Զուրաբյան

337
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 12:40
«Ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էիք նախորդ բոլոր ընտրություններին». Արարատ Զուրաբյան

«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, որովհետև Երևան քաղաքը վաղը կունենա նոր ղեկավարություն: Կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են.... Հենց հիմա ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էիք նախորդ բոլոր ընտրություններին: Այսինքն մթնոլորտը շատ դրական է, և մենք կունենանք այն պատկերը, որն առկա է իրականում Երևան քաղաքում»,- այս մասին ասել է «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ նշելով, որ բոլոր այն մեխանիզմները, որոնք գործել են նախորդ ընտրություններին, այսօր առկա չեն: