Վրաստանի նախագահը մեղադրել է Ռուսաստանին՝ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացնելու մեջ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին՝ մեղադրելով Մոսկվային ագրեսիայի և վրացական տարածքների օկուպացման մեջ: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմը չի սկսվել 2008թ. օգոստոսին, այլ 1991 թվականին: «Կտրուկ «հարձակումը» Ռուսաստանի հասցեին Վրաստանի նախագահը ցուցաբերել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոյի հետ հանդիպման ժամանակ», այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե իր կարծիքով, Ռուսաստանն սկսել է հիբրիդային պատերազմ Վրաստանի դեմ 1991-1992թթ., այնուհետև առանձնացվել են Հանրապետությունից երկու մարզերը՝ Աբխազիան և Հարավային Օսիան: Լեհաստանի ԱԳ նախարար Չապուտովիչն իր հերթին՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի սահմանային խոչընդոտների կարգավորման գործընթացն, ասել է, որ ոչ մի երկիր չի կարող ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները և նման արարքները պետք է դիտվեն որպես միջազգային իրավունքի խախտումներ: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24