Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԵՄ-ն կարգելափակի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

1769
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 15:15
ԵՄ-ն կարգելափակի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Այսօրվանից Վաշինգտոնը վերականգնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք սառեցվել էին 2015թ. Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի շրջանակում:

Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 7-ից ԵՄ-ն կարգելափակի իր տարածքում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները՝ եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար: «Վաղն առավոտյան ուժի մեջ կմտնի կարգավորումը, որը կպաշտպանի Իրանի հետ բիզնես վարող եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը: