Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս

548
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 22:35
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս

Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում ներկայացրած մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը միջազգային գեղեցկության ստուգատեսին ճանաչվել է «2-րդ վիցե միսս ԱՊՀ»: Միջազգային ստուգատեսն այս տարի անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այն նվիրված է եղել Աստանայի հոբելյանին: Մրցույթին մասնակցել է 18-25 տարեկան 19 գեղեցկուհի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազասխստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում:

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Նաիրի Մնացականյանի խոսքով՝ մրցույթի նպատակներից է ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում:

Նշենք, որ հաջորդ՝ «ՄԻՍՍ ԱՊՀ 2019»-ի եզրափակիչն անցկացվելու է Հայաստանում:

Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս