Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայֆիլմի ապագայի վերաբերյալ հանրային լսումներ կանցկացվեն». Նարեկ Բաբայան

464
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 10:10
«Հայֆիլմի ապագայի վերաբերյալ հանրային լսումներ կանցկացվեն». Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ եղանք Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում և անձամբ ծանոթացանք խնդիրներին, շենքերի անմխիթար վիճակին, ընթացիկ աշխատանքներին և լսեցինք տնօրինության առաջարկները։
Ասեմ նաև, որ Հայֆիլմում վերջերս նշանակվել է փոխտնօրեն, ինչի մասին ես նախապես տեղյակ չեմ եղել, սակայն ծանոթ եմ այդ նշանակմամբ պայմանավորված բողոքներին։
Քանի որ հարցը հանրային մեծ հետաքրքրութուն ունի, և քանի որ արդեն իսկ ինձ են դիմել Հայֆիլմի ապագայով մտահոգ մի խումբ քաղաքացիներ, Լիլիթ Մակունցին առաջարկել եմ Մշակույթի նախարարության հետ համատեղ անց կացնել հանրային լսում Հայֆիլմի հետագայի վերաբերյալ և ստացել դրական պատասխան»: