««Շիրակ կենտրոն»-ի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում». Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շիրակ կենտրոն». իրոք որ՝ դե արի ու… մի՛ խելագարվիր. Որքան հասկանում եմ, կրկին հայտնվելու ենք դատական քաշքշուկների, տույժ ու տուգանքների մեջ, և կրկին՝ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող, բազմազավակ անօթևան ընտանիքներին փրկության ձեռք մեկնելու ու նրանց նոր բնակարաններ նվիրելուն նպաստելու պատճառով: Հ. Գ. Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է անդրադառնա կիսախարխուլ կացարանների գոյության իրավական հիմքին՝ ի վերջո պարզելով, թե արդյո՞ք նախկինում բնակարաններ ստացած բոլոր ընտանիքներն են քանդել այդ դոմիկներ կոչվածները, ինչպես պահանջում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը: Եթե չեն քանդվել, ապա ովքեր են այդ հանցավոր երևույթին նպաստել»: Աղբյուրը` Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18