Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են». ոստիկանություն

350
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 13:35
«Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են». ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:
Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»: