Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ցուցարարները բացեցին կաթողիկոսի ճանապարհը

786
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 19:45
Ցուցարարները բացեցին կաթողիկոսի ճանապարհը

«Անսալով Տեր Կորյունին, Ջերմուկի քաղաքապետին՝ թույլ ենք տալիս, որ նստես քո մեքենան ու հեռանաս, դու արդեն քոնը ստացար, ու միշտ հիշիր՝ չենք դադարեցնելու պահանջել քո հրաժարականը»,- ասացին ցուցարարները:

Արդեն հայտնել էինք, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել են Գարեգին Բ-ի մեքենան:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»: