Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իշխանություններն արդեն կայաց­րել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին. «Հրապարակ»

345
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 10:15
Իշխանություններն արդեն կայաց­րել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ ար­դարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավոր­վածություններ է ձեռք բերել Վե­նետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տա­լու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան: «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը:

Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխա­տած մեկ այլ օրենսդիր նկատեց. «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրություն­ները շուտ տեղի ունենան, նա կարող է և մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում. պետք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: