Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը պետք է փոփոխվի. ՀՔԱՎ

398
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 18:55
Զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը պետք է փոփոխվի. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ 2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱՆ իրավ ական ակտերի նախագծերի պաշտոնակ ան հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտ անիության աստիճանը որոշող հիվա նդությունների ցանկը, ինչպես նա և քաղաքացու կամ զինծառայողի առ ողջական վիճակին հակացուցված զի նվորական ծառայության պայմաններ ը սահմանելու մասին» ՀՀ Կառավար ության որոշումների նախագծերը մինչև ապրիլի 21-ը ժամկետով:

Սակայն սույն որոշումների նախագծերը ընդունվել են այդ ժամկետից շուտ՝ ապրիլի 12-ին, և ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ՊՆ կողմից ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնելու և արդյունքում դրանք ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. նիստում ընդունելու հրատապությունը պայմանավորվում է 2018 թ. ամառային զորակոչի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ Կառավարության թիվ 404-ն որո շմամբ հաստատված զինվորական ծառ այության համար քաղաքացու կամ զ ինծառայողի պիտանիության աստիճա նը որոշող հիվանդությունների ցանկում առկա խնդիրները:

Հետևաբար մեր կողմից միջազգային իրավակարգավորումների հիման վրա իրականացվել էր մասնագիտական վերլուծություն՝ մինչև ապրիլի 21-ը այն ներկայացնելու նպատակով, իսկ այդ որոշումը ժամկետից շուտ ընդունելու պատճառով չեղավ դրա հնարավորությունը:

Այնուամենայնիվ համապատասխան մարմիններին մասնագիտական վերլուծության արդյունքում մշակված առաջարկները ներկայացվեցին որոշումն ընդունվելուց հետո:

Ավելի ուշ 2018 թ. հուլիսի 2-ին թվագրված գրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերլուծությունը ընդունվել է ի գիտություն և դրա կապակցությամբ գործընթացը կիրականացվի մինչև 2018թ. ձմեռային զորակոչ: