Տաթևում տեղի է ունեցել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
Հուլիսի 6-ին Տաթևի վանքի բակում Ռոլան Հայրապետյանի ղեկավարած Musicatreize անսամբլը, Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախումբն ու Տաթևի վանքի մանկական երգչախումբն առաջին անգամ միասին կատարել են «Արշակի երգը» ստեղծագործությունը։ «Արշակի երգը» պատմում է մարդկային լեզվի կորստի մասին և թե ինչպես են մարդիկ փորձում փրկել բառերն անհետացումից։ Մինչ համերգը, Ֆրանսիայի ռադոյի պատանեկան երգչախումբը վարպետության դասեր է անցկացրել Տաթևի երգչախմբի համար։ Համերգի փորձերն ու վարպետության դասերն անցկացվել են Երևանում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում։ Բացօթյա պրեմիերային ներկա էին Տաթևի և հարակից համայնքների բնակիչներ, զբոսաշրջիկներ, որոնք շուրջ մեկ ժամ վայելել ենՏաթևի սաների ու ֆրանսիացի երաժիշտների համատեղ ելույթը։ «Արշակի երգ» ստեղծագործությունը հուլիսի 7-ին ներկայացվել է նաև Դիլիջանում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, Դիլիջանի բնակիչներ, զբոսաշրջիկներ։ «Արշակի երգ»-ի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռադիոյի մեծ համերգասրահում։ Նշենք, որ «Արշակի երգը» երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լորան Գոդեն: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30