Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ե՞րբ է կոռուպցիայի դեմ պայքարը Երևանից զատ Հայաստանի մարզերն ընդգրկելու». Ոսկան Սարգսյան

794
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 16:40
«Ե՞րբ է կոռուպցիայի դեմ պայքարը Երևանից զատ Հայաստանի մարզերն ընդգրկելու». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Ե՞րբ է կոռուպցիայի դեմ պայքարը Երևանից զատ Հայաստանի մարզերն ընդգրկելու: Ֆրանսիայից ուղարկված փողերով ստեղծված «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձոր գյուղի անասնապահական ֆերմայի տարածքում 2016թ. հուլիսին հորել են 3,5 տոննա պանիր: Հայաստանում հազարավոր թերսնվողներ կան, որոնք պանրի կարոտ են: Հայտնի է, որ հորված պանիրը չի փչանում: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ստեղծած «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գևորգյանը հայտարարել է, թե պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը: Լուսաձորում արտադրված պանիրն Իջևան քաղաքի ֆիրմային խանութում հիմա թանկ են վաճառում, ուստի գնորդները քիչ են: Տավուշի Լուսաձոր գյուղում արտադրված պանիրը Ռուսաստանի շուկայում վաճառում են, թե հասույթն ինչպե՞ս են տնօրինում, գիտեն Գևորգյան ընտանիքի անդամները: Սուրեն Գևորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաև «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենը, վերջինի հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը: Դրանց գործունեության ստուգողը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է, որը ինքը ստուգման կարիք ունի: