Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով
2071
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 10:40
Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով, հաղորդում է «Грузия онлайн»-ը: Տեղի այրվածքաբանական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս պահին հիվանդների վիճակը կայուն է: Նրանց տարիքը տատանվում է 9-ից մինչև 22 տարեկանի միջև: Կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ ամառային սեզոնի սկզբից կենտրոն է դիմել արդեն 71 մարդ, ընդ որում, 55 դեպք է գրանցվել արևայրուքի հետևանքների պատճառով: Ըստ օդերևութաբանների՝ Վրաստանի տարածքում շոգ եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 5-ը: Մասնավորապես, Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-43 աստիճանի, իսկ Արևմտյան Վրաստանում՝ 30-35 աստիճանի: Թբիլիսիում մոտ օրերը սպասվում է 38-40 աստիճան: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06