Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վանաձորում բնակարան են կողոպտել՝ պատճառելով մոտ 7 միլիոն դրամի վնաս

382
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 19:30
Վանաձորում բնակարան են կողոպտել՝ պատճառելով մոտ 7 միլիոն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Իշխան Անտոնյանի դիմումի փաստով։ Այսօր՝ հուլիսի 2-ին, Ի. Անտոնյանը ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգել է, որ նախորդ օրը, հուլիսի 1-ի ժամը 15։00-ից մինչև հուլիսի 2-ի գիշերը, ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի դռան փականը կոտրել են, մուտք են գործել բնակարան և այնտեղից հափշտակել 5 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և արծաթյա զարդեր և 8 հազար ԱՄՆ դոլար։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ի. Անտոնյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ մանկաբույժ և Երևանում մասնակցելիս է եղել հարազատի հարսանեկան արարողությանն ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել է բնակարանը թալանված: