Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը՝ «Երևան» հիմնադրամի մասին տեղեկություն չտրամադրելու վերաբերյալ». Լենա Նազարյան

229
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 15:35
«Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը՝ «Երևան» հիմնադրամի մասին տեղեկություն չտրամադրելու վերաբերյալ». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նորից «Երևան» հիմնադրամի մասին:
Երբ հեղափոխությունից առաջ ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը:

Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար:

Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում՝ նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»: