Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»

368
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 10:05
Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»:

Մանրամասները՝ թերթի համարում: