«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է երիտասարդ ամուսինների 5 ամսական առաջնեկը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տարել են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։ Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատել են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերել են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ Ծնողները երեկ՝ հունիսի 7-ին, տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարող մահանալ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան Նարեկի և Եվայի առաջնեկն էր։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18