Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կարեն Օհանջանյանի՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին

483
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 22:15
Կարեն Օհանջանյանի՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան)՝ «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին:

Ժողովածուի շնորհանդեսը տեղի կուենա մայիսի 29-ին, ժամը 12:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում (Արամի 44):

Ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցի գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները՝ ստեղծված իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում:

Ինչպես նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուի նախաբանում՝ Կարեն Օհանջի ստեղծագործությունները մարդու մասին և հանուն մարդու են: Ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրոն, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաներին նվիրված գործեր: Նրա պոեզիան ժամանակակից է ու միևնույն ժամանակ՝ ինքնատիպ:

Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է:

2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում (Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.):

Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական

խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:

Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: