Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է

370
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 22:15
Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունն այսօր՝ հացադուլի 29-րդ օրը, վատացել է,: Նրան Մատենադարանի տարածքից հեռացրել են այլ տեղ։ Հիշեցնենք, որ նա պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում, համաներման հայտարարություն և անցումային հանձնաժողովների ստեղծում: Այժմ Գարեգին Չուգասզյանը բժիշկների հսկողության ներքո է:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ձերբակալված Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը:

Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշերով: