Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տարոն Մարգարյանի անունն արծարծվում է ԱԱԾ բացահայտումների շղթայում

669
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 15:10
Տարոն Մարգարյանի անունն արծարծվում է ԱԱԾ բացահայտումների շղթայում

Օրեր առաջ ԱԱԾ նորանշանակ տնօրենը մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին սպասվում են աղմկահարույց բացահայտումներ՝ շուրջ 350 մասնակիցներով: Ավելին, նշվեց, որ այդ մասնակիցների մեծ մասն անգամ տեղյակ չէ, որ իր անձնական տվյալներով իրականացվել և իրականացվում են տնտեսական բնույթի ապօրինի գործողություններ: Ասում են՝ նշվածներից մոտ 10-ի անունները շղթայական կապ ունեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Համաձայն շրջանառվող լուրերի, նշվածների անուններով իրականացվել են հողի վաճառքներ, կանաչապատման աճուրդներ և այլն: Համաձայն այլ տեղեկությունների, ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել և ուսումնասիրում է նաև տեղեկություններն այն մասին, որ Երևանում կառուցված մանկական խաղահրապարակների մեծ մասը կառուցվել է ոչ համայնքային բյուջեների հաշվին, սակայն այդ միջոցները դուրս են գրվել: Ասում են նաև, որ դրանց կառուցման ծախսերը պարտադրվել է այս կամ այն տնտեսվարողին՝ պետական բյուջե վճարվող տուգանքից ազատելու կամ այլ ծառայությունների դիմաց: