Հադրութում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես
436
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 21:10
Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկայացված է ձեռագործ աշխատանքներ, հայկական կարպետներ, ազգային նախշերով գորգեր, ասեղնագործ աշխատանքներ, խեցեղեն և մետաղյա իրեր, հին հրատարակության գրքեր: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ցուցահանդեսին մասնակցում են շրջանի բոլոր համայնքները: Նա նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է գնահատել և վերարժևորել ազգային մշակույթն ու արժեքները: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30