Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանում

919
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 14:10
Գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանում

Ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում տեղի ունեցած դեպքով երեկ գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաև նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում, այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Հիշեցնենք, որ այդ օրն անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են ճանապարհ փակել: Ապա կրակոց են արձակել ցուցարար քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Շրջանառվում էր նաև քաղաքապետի անունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: