Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

1235
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 15:30
Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին, ով թունավորվել էր մարտի 4-ին Սոլսբերիում, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությունը: Ավելի վաղ դուրս էր գրվել նաև նրա դուստրը՝ Յուլիան:

Բրիտանական իշխանությունները Սկրիպալի դստերը տեղափոխել են անհայտ վայր: Ռուսական կողմին չեն թույլատրել այցելել Սկրիպալներին:

«Սկրիպալն իրեն լավ է զգում, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Նրանց համար, ովքեր տուժել են այդ դեպքից, ծանր ժամանակաշրջան էր»,- РИА Новости-ն մեջբերում է հիվանդանոցի տնօրենի խոսքը: