Արյունալի բախումներ, տասնյակ զոհեր, Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին. Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետևանքները
Երեկ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումից հետո Գազայի հատվածի սահմանին Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով մոտ 58 պաղեստինցի է զոհվել, հաղորդում է BBC-ն: Պաղեստինցի բժիշկների խոսքով՝ մոտ 2700 մարդ է դիմել բուժօգնության համար: Իսրայելցիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների գործողություններն ինքնապաշտպանություն է համարել: Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Քուվեյթի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որը դատապարտում է իսրայելցի զինվորականների գործողություններն ու կոչ անում բախումների անկախ հետաքննություն վարել: Համաշխարհային առաջնորդները հակամարտող կողմերին զսպվածության կոչ են արել: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է զանգվածային սպանություններն ու եռօրյա սուգ հայտարարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ցուցարարների դեմ ուժի կիրառումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաղեստինցիների սպանությունը հավասարեցրել է ցեղասպանությանն ու հետ կանչել Վաշինգթոնից և Թել Ավիվից իր դեսպաններին, ինչպես նաև Իսրայելն ահաբեկչական պետություն անվանել: Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոմիությունն ակնկալում է, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն և կխուսափեն մարդկային զոհերից: Գերմանիայում հայտարարել են, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը քննադատել է Գազայի սահմանին տեղի ունեցող գործողությունները՝ դրանք Իսրայելի կողմից տասնյակ մարդկանց շոկային սպանություն անվանելով: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հարցով Ռուսաստանի բացասական գնահատականի մասին: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24