Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ասեք՝ Մինասյան Սահակը պատրաստվի անձնական իրերով, հաջորդն Ավդալյան Կարինեն է». Լևոն Բարսեղյան

540
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 14:10
«Ասեք՝ Մինասյան Սահակը պատրաստվի անձնական իրերով, հաջորդն Ավդալյան Կարինեն է». Լևոն Բարսեղյան

Ընտրությունները Շիրակի մարզի կրթական համակարգի վարչական ռեսուրսով բազմիցս ապականած, տխրահռչակ Մինասյան Սահակը այլևս ոչ մի պաշտոն չպիտի զբաղեցնի պետական կառավարման, ՏԻՄ համակարգերում, պետական կամ համայնքային բյուջեներից թեկուզ չնչին չափով ֆինանսավորվող որևէ կազմակերպությունում, հիմնարկում, մանավանդ բուհերում, էն էլ՝ որպես ռեկտոր։ Անգամ դասախոսելու իրավունք չպիտի ունենա։

Այս խայտառակ պաշտոնյան, որ Սերժիկից հետո երկրին վնաս տվածների ցանկում երկրորդ պաշտոնյան է իմ գնահատականով, ոչ մի կերպ գլխի չի ընկնում, որ պիտի հրաժարական տա, ատամներով կառչել է ռեկտորի գրասեղանից ու ուզում է հասկացնել, թե ինչպես լեզու է գտել բոոր նախորդների հետ, այնպես էլ հիմա է գտնելու։ Նախարարին կոչ եմ անում հնարավորինս արագ խափանել վնասը, ազատել կրթական համակարգը այս պաշտոնյայից։ Հետո թե սիրտուհավես ունեցավ, թող գնա մասնակցի մրցույթներին։

ՀԳ. Ասեք լեզվին չտա, չզանգի, ու ընկերներիս զանգել չտա իր պաշտոնական ճակատագրի հարցով։