Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը: Փայլանը 2018 թվականի ապրիլի 20-ին մեջլիս ներկայացրած օրինագծում առաջարկել էր 1915 թվականի և դրան հաջորդող դեպքերն անվանել Հայոց ցեղասպանություն, հասարակական վայրերից հեռացնել ոճրագործների անունները, իսկ ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն: Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»: Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝ հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24