Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աղվան Վարդանյանը վերջնականապես դադարեց ԱԺ պատգամավոր լինել

408
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 14:15
Աղվան Վարդանյանը վերջնականապես դադարեց ԱԺ պատգամավոր լինել

Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն.

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ: