Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել. ոչ պաշտոնական

730
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 11:30
Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել. ոչ պաշտոնական

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, հրաժարական է տվել:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ևս դպրոցում դասադուլը շարունակվել է: Դպրոց է ժամանել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալը:

Հիշեցնենք՝ ըստ անձնակազմի, մայիսի 2-ից, երբ Երևանում բողոքի ակցիաներ էին, դպրոցի տնօրենը փակել էր դպրոցի դուռը՝ թույլ չտալով աշակերտներին դուրս գալ: «Իմ քայլը» շարժմանը միացած ուսուցիչներին սպառնացել էր, որ աշխատանքից կհեռացնի: