Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասօր հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին՝ չնշելով սակայն Ցեղասպանություն եզրույթը: «Ապրիլի 24-ին մենք նշում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի ամենադաժան զանգվածային վայրագություններից մեկը, որի ժամանակ Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղահանվել և սպանվել են 1.5 միլոն հայեր: Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի դեպքերը և սգում ենք կործանված կյանքերի և տառապյալների համար: Մենք ճանաչում ենք այն մարդկանց խիզախությունն, ովքեր ձգտում էին վերացնել այդ բռնությունները և նրանց, ովքեր իրենց ներդրում են ունեցել վերապրածների օգնության և համայնքների վերակառուցման մեջ, այդ թվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի, ով ձգտում էր վերջ տալ բռնությանն, իսկ այնուհետ միջոցներ ձեռնարկեց հայ ժողովրդին օգնելու համար: Հայ ժողովդր տոկուն ներկայացուցիչներից շատերը նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում ևիրենց լուման են ունեցել մեր երկրի զարգացման հարցում: Մենք նաև մտածում ենք այս վայրագությունների կրկնությունը բացառելու մեր հանձնառության մասին»: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30