Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես
Ապրիլի 21-ին՝ 18:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում, տեղի կունենա Աննա Ավագյանի՝ «Անժամանակություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կներկայացվեն ժամացույցի փոքրագույն մասնիկներից ստեղծված կոլաժներ: Ժամանակը հեղինակի նյութն է, որից վերածնվում է տարրի խորհուրդը, Նարեկացու տիեզերական գաղտնիքները, վաղնջականից մեզ հասած կնոջ կերպարը, ջազի ժամանակը, ընտանիքը, սերը, մարդը … աշխարհի բոլոր ցեղասպանությունների անժամանակությունը…. Անժամանակ մահերի ցավը…կյանքի ու մահվան խորհուրդը՝ ժամացույցի էլեմենտներից ծնված յուրահատուկ խնկարկում դեպի Անժամանակություն գնացածներին և ողջույն՝ անժամանակությունից ներկա եկողներին… «Կոլաժներում որոշակիորեն արտահայտվում է նաև իմ կյանքը՝ տարբեր փուլերում զգացած կամ վերապրած զգացումներ ու դրվագներ: Ներկայացվող աշխատանքների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրում կա ժամանակի գաղափարը, ժամանակ բառը և ժամանակը չափող գործիքի՝ ժամացույցի , կամ հենց ժամանակի մասնիկը»,- նշում է հեղինակը: Աննան ունի նաև ժամանակի մասին գրված երգեր, որոնք կհնչեն ցուցահանդեսի բացմանը: Աննա Ավագյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ Դասավանդում է անգլերեն և իսպաներեն: Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայի համալսարանում, Վաշինգտոնում, Սարագոսայի համալսարանում (Իսպանիա)։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությոuնում, Սլավոնական համալսարանում, Սիդնեյում, ՀԲԸՄ-ում: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54