Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բեքհեմների աստղային ընտանիքում ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ. ԶԼՄ-ներ

3959
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 01:05
Բեքհեմների աստղային ընտանիքում ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ. ԶԼՄ-ներ

ԱԱշմբողջ աշխարհում Վիկտորյա և Դեվիդ Բեքհեմները համարվում են իդեալական ամուսնական զույգի մարմնացում: Սակայն 20 տարուց ավելի համատեղ ապրող ամուսինների կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: US Weekly պարբերականը գրում է, թե 42-ամյա Դեվիդն ու 43-ամյա Վիկտորյան շատ քիչ ժամանակ են ացկացնում միասին և հազիվ են պահպանում իրենց ամուսնությունը փլուզումից: Նրանք ապրում են ամեն մեկն իր կյանքով, ինչին նպաստում է նրանց կարիերաների հակասական պատկերը. մինչ Վիկտորյան վեր է բարձրանում կարիերայի սանդուղքով, Դեվիդ Բեքհեմն ստիպված է բավարարվել թոշակի անցած ֆուտբոլիստի կարգավիճակով:

Դեվիդ և Վիկտորյա Բեքհեմները հանդիպել են իրենց փառքի գագաթնակետին: 2000-ականներին զույգը վերապրել է ընտանեկան ճգնաժամ և քիչ է մնացել բաժանվի Դեվիդ Բեքհեմի և նրա ասիստենտուհի Ռեբեկա Լուսի ինտրիգի պատճառով: Սակայն բարդ իրավիճակում Վիկտորյան որոշել է պահպանել ամուսնությունը, և այդ ժամանակից ի վեր ոչինչ չէր մթագնել իդեալական ընտանիքի ներդաշնակությունը: