Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱԺ-ն սպառեց օրակարգը, Շարմազանովը հիշեցրեց ապրիլի 17-ին վարչապետի ընտրության հարցի քննարկման մասին

439
Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 10:40
ԱԺ-ն սպառեց օրակարգը, Շարմազանովը հիշեցրեց ապրիլի 17-ին վարչապետի ընտրության հարցի քննարկման մասին

ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու: «ԱԺ ու ՍԴ չեն ներկայացրել ծրագիրը: Նմանատիպ պայմանագրերի հետ պետք է ներկայացվի՝ գումարներն ինչի՞ վրա են ծախսում, որքա՞ն ժամանակում ինչքա՞ն գումար է վերադարձվելու, ներդրումն ի՞նչ արդյունք է ստեղծելու»:

Ձայների 62 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

Այսօրվա նիստի վերջում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին: