Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Այսօր Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է

1775
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 16:50
Այսօր Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է

Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո), Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական է, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։

Ծնվել է 1452թ. ապրիլի 15-ին (հուլյան օրացույցով) գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում:

Լեոնարդոյին բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը: Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը:

Էտյուդ «Ճակատամարտ Անդրիարիի մոտակայքում» շուրջը
Էտյուդ «Ճակատամարտ Անդրիարիի մոտակայքում» շուրջը

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը: Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդային ու չշփվող»։

Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանում
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանում

Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։

Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)
Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)

Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում: Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում: Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով: Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը:

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի կտավը «Մոնա Լիզա»-ն է, իսկ «Խորհրդավոր ընթրիք»-ը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը: Լեոնարդոյի «Վիտրուվյան մարդ»-ու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա:

«Վիտրուվյան մարդը»
«Վիտրուվյան մարդը»
«Խորհրդավոր ընթրիք»
«Խորհրդավոր ընթրիք»
«Մոնա Լիզա»
«Մոնա Լիզա»

Լեոնարդո դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: