Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսալն» ամերիկյան պատժամիջոցների պատճառով կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել

1008
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 11:25
«Ռուսալն» ամերիկյան պատժամիջոցների պատճառով կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել

Աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության ղեկավարությունը կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով:

«Интерфакс»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը հավանական է համարում, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան բիզնեսի և դրա զարգացման հեռանկարների վրա:

Բացի այդ, 2017թ. ընթացքում ընկերության տարեկան զեկույցի հրապարակումը կարող է հետաձգվել:

Ընդ որում, «Ռուսալ»-ը մտադիր է իրականացնել իր բոլոր գործող պարտավորությունները:

Հաղորդվում է նաև, որ սև ցուցակում հայտնվելուց հետո «Ռուսալ»-ի ակցիաները Հոնգկոնգի բորսաներում նվազել են ավելի քան 40%-ով:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ռուսական ընկերությունների և գործարարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց: Պատժամիջոցային ցանկում հայտնվեցին 15 ընկերություն և 26 գործարար: