Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գարնան գալուն պես մի խումբ շվեյցարացիներ հսկայական սավաններն առած բարձրանում են լեռները

2320
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 01:10
Գարնան գալուն պես մի խումբ շվեյցարացիներ հսկայական սավաններն առած բարձրանում են լեռները

Տաքերն ընկնելուն պես մի խումբ շվեյցարացիներ արդեն 8-րդ տարին ուղևորվում են Ալպեր՝ արտառոց առաքելության: Նրանք իրենց հետ տանում են հսկայական սավաններ ու ծածկոցներ և դրանցով ծածկում Ռոնի սառցադաշտը, որն ամենամեծն է Շվեյցարական Ալպերում: Այսպիսով նրանք փորձում են փրկել սառցադաշտը, որն առանց այն էլ խիստ նվազել է՝ վերջին 10 տարում պակասելով 40 մետրով: Իսկ վերջին 150 տարում Ռոնի սառցադաշտը նվազել է 350 մետրով: Լեռների ստորոտներում ապրող շվեյցարացիներն էլ որոշել են հատուկ՝ լույսն արդրադարձնող սավաններով պատել մնացած մասը, որ դանդաղեցնեն դրա հալչումը:

Գիտնականներն արդեն հաշվարկել են, որ այդ պրակտիկայի շնորհիվ սառցադաշտի հալվելը դանդաղել է 70%-ով:

Սակայն այս սավաններն ի վիճակի չեն ամբողջովին դադարեցնել հալման գործընթացը: Ըստ հաշվումների՝ տաք օրվա ընթացքում սառցադաշտը հալվում է 10-12 սմ-ով:

Եթե միջազգային հանրությունը կտրուկ միջոցներ չձեռնարկի գլոբալ տաքացման դեմ, այս և մյուս սառցադաշտերը վերջնականապես կվերանան երկրի երեսից:

Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված
Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված
Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված
Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված
Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված
Ռոնի սառցադաշտը՝ սավաններով ծածկված