Ավստրալիայում ջրհեղեղներից հետո վտանգ են ներկայացնում կոկորդիլոսները (տեսանյութ)
Ավստրալիայի հյուսիսային հատվածում գտնվող Քվինսլենդ քաղաքին սպառնում են կոկորդիլոսները՝ վերջին օրերին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո, հաղորդում է Reuters-ը: Տագնապալից հաղորդագրություններ են ստացվել Ինհեմ քաղաքի բնակիչներից, որտեղ կոկորդիլոսները վերջին օրերին սկսել են հանդիպել ամենաանսպասելի վայրերում: Դրա պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք չեն դադարում քաղաքում վերջին 4 օրվա ընթացքում: Քվինսլենդի կենդանաբանական այգու կոկորդիլոսների մասնագետ Թոբի Միլյարդի խոսքով՝ կոկորդիլոսները ջրհեղեղների ժամանակ բավականին հաճախ են փոխում իրենց վայրը, այդ թվում նաև սնունդ գտնելու նպատակով: «Որոշ կոկորդիլոսներ սիրում են, երբ անձրև է տեղում, նրանք ջրի հոսքն օգտագործում են ճանապարհորդելու համար, դրանք շատ խելացի կենդանիներ են»,- ասել է Թոբի Միլյարդը: «Քանի դեռ դուք չեք հայտնվել ջրում կամ ջրային հոսքի մոտակայքում, ձեզ հետ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է մասնագետը:
|
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18