Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մահացել է Սարգիս Հացպանյանը

318
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 21:08
Մահացել է Սարգիս Հացպանյանը

Կյանքից հեռացել է սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը. այս մասին քիչ առաջ «ֆեյսբուք»-ում տեղեկացրեցին նրա ընկերները.

Աստված Հոգիդ լուսավորի,
Պայքարեցիր ամեն կերպ...
Միշտ ապրելու ես մեր սրտում,
Ափսոս...

Նշենք, որ Սարգիս Հացպանյանը տևական ժամանակ է ինչ գտնվում էր արտերկրում, պայքարում դարի անբուժելի հիվանդության՝ քաղցկեղի դեմ: Սիրված հասարակական գործչի դեպքում ևս այս հիվանդությունն անհաղթահարելի եղավ...

Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թ, Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում:1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում է Հայաստանում։