Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քիմ Քարդաշյանը դստերը Չիկագո է անվանել

407
Շաբաթ, 20 հունվարի, 2018 թ., 13:35
Քիմ Քարդաշյանը դստերը Չիկագո է անվանել

Օրեր առաջ հայտնել էինք, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երրորդ անգամ ծնողներ են դարձել: Փոխնակ մայրն աղջիկ է լույս աշխարհ բերել: Աստղային զույգը դստերն անվանել է ԱՄՆ քաղաքներից մեկի անունով: Այդ մասին Քարդաշյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ «Չիկագո Ուեսթ»:

Զույգը չի բացահայտել իրենց նոր դստեր անվան ընտրության մանրամասները, սակայն շատերին հայտնի է, որ Քանյե Ուեսթն իր մանկությունն անցկացրել է Չիկագո քաղաքում: