Կոմիտասի անվան պանթեոնում կխնկարկվի Սիլվա Կապուտիկյանի հիշատակը
Թափառում ենք փողոցներում Ես քո սիրով, դու՝ ուրիշի, Այրվում ենք մենք հրդեհներում՝ Ես քո հրով դու՝ ուրիշի: 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթածի ընտանիքում ծնվել է հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը: Նա սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ մեծ տեղ է գրավել հայրենիքի թեման, նա գրել է նաև հայոց լեզվի և հայ ժողովրդի ճակատագրի մասին: Նրա ժողովածուներից են «Երկու զրույց» 1944, այնուհետև 1945-ին «Օրերի հետ», 1947-ին «Զանգվի ափին», 1949-ին «Այս իմ երկիրն է», 1951-ին «Իմ հարազատները» (1952-ին ռուս.հրտ. «Սրտաբաց զրույց», ԽՍՀՄ պետական մրցանակ): Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 99-րդ տարեդարձին՝ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում կխնկարկվի բանաստեղծուհու հիշատակը: Միջոցառումն այնուհետև կշարունակվի Կապուտիկյանի տուն-թանգարանում. կբացվի «Վանա օժիտի մասունքներ» ցուցահանդեսը, թատերական ներկայացմամբ հանդես կգա Փոքր Վեդիի Ա8+ խումբը, կհնչի ասմունք, ժամանակակիցները հուշեր կպատմեն:
Լուսանկարները՝ 2017թ., Կոմիտասի անվան պանթեոն, Սիլվա Կապուտիկյանի շիրմի առջև։ |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30