Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հուշ-միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին

327
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 19:25
Հուշ-միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին

Հունվարի 19-ին լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 11-րդ տարելիցը:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կլինեն հուշ-միջոցառումներ՝ նրա մահվան տարելիցին նվիրված: Դինքի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները կհավաքվեն նրա սպանության վայրում՝ «Ակօս» խմբագրության նախկին շենքի դիմաց, հայտնում է «Երկիր»-ը:

Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ միջոցառում կլինի նաև Բողազիչի համալսարանում: Ֆրանսիացի մարքսիստ Էթիեն Բալիբարը կդասախոսի «Ժողովրդավարությունն ու ազատությունը՝ բռնության ժամանակներում» թեմայով:

«ԴուրԴե» պլատֆորմը Դինքի մահվան կապակցությամբ նույնպես միջոցառում կկազմակերպի, որին ներկա կլինեն ակտիվիստներ, լրագրողներ և ելույթներով հանդես կգան: