Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Իմ Հին ու Նոր տարի» համերգով կեզրափակվի «Նոր տարին Երևանում 2018» ծրագիրը

277
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 18:10
«Իմ Հին ու Նոր տարի» համերգով կեզրափակվի «Նոր տարին Երևանում 2018» ծրագիրը

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի եզրափակիչ միջոցառումը՝ «Իմ Հին ու Նոր տարի» համերգը
տեղի կունենա 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, հայտնում է քաղաքապետարանը:

Նշվում է, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Հանրապետության և Ազատության հրապարակներում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է 15 միջոցառում: Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրով Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ, որոնց այցելել է շուրջ 25 հազար երեխա:
Ամանորի օրերին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել նաև Երևանի քաղաքապետարանի
ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները և «Էրեբունի»
պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որոնք այդ ժամանակահատվածում ունեցել են շուրջ 350 այցելու, որոնցից 300-ը՝ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից:
Նշենք նաև, որ տոնական օրերին աշխատել են «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի
սահադաշտերը, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացրել գեղասահքի սիրահարները: