Իրանում անկարգություններից հետո տարրական դասարաններում արգելել են անգլերենի դասավանդումը
2882
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 11:25
Իրանի կրթական բարձրագույն խորհրդի ղեկավար Մեհդի Նավիդ Ադհամը հայտնել է, որ երկրի կառավարությունն արգելել է տարրական դասարաններում անգլերենի դասավանդումը: «Կառավարական և ոչ կառավարական նախակրթական դպրոցներում անգլերենի դասավանդումն ըստ պաշտոնական ժամանակացույցի խախտում է օրենքներն ու նորմերը»,- նրա խոսքն է մեջբերում The Jerusalem Post-ը: Ավելի վաղ անգլերենի դասավանդումից բխող սպառնալիքների մասին հայտարարել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին: Նրա խոսքով՝ անգլերենի դասավանդումն «ուղի է բացում դեպի արևմտյան մշակութային էքսպանսիա»: Իրանում անգլերենի դասավանդումն սկսվում է միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են 12-14 տարեկան երեխաներ: |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11023.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
32018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
211112.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
211512.04.2024, 17:48