Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Առաջադրանք ենք ստացել, ֆինանսավորում էլ». Վ. Կոստանյանը սարկազմով պատասխանեց ԵՊՀ ռեկտորին

356
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 13:10
«Առաջադրանք ենք ստացել, ֆինանսավորում էլ». Վ. Կոստանյանը սարկազմով պատասխանեց ԵՊՀ ռեկտորին

«Այն մարդիկ, ովքեր բանակցում էին մեզ հետ, ի զորու չեղան փոխելու կետերն ու գնալու զիջումների»,- հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Լևոնը: «Կոչ ենք անում մյուս ուսանողներին ինքնաբուխ պայքարի դուրս գալ, որպեսզի նոր թափով շարունակենք մեր գործը»:

Հիշեցնենք՝ Դավիթ Պետրոսյանն առավոտյան հայտարարել էր, որ ավարտված են համարում իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակում են այն կետից, որտեղից դադար էր առել:

«Ազատության» դիտարկմաը՝ ԵՊՀ ռեկտորն ասել է, որ տղաները նոր են վերադարձել Լեհաստանից, «Սորոս» հիմնադրամի հանդիպում քննարկումից, երևի առաջադրանք են ստացել, ասաց. «Նույնի կրկնությունն է: Հիշո՞ւմ եք՝ սկզբում ասում էին՝ մութ ուժերն են հովանավորում դասադուլավորներին: Ուզում են խեղաթյուրել մեր մտքերն ու գաղափարները»: «Գործ ա, անում ենք: Այո, առաջադրանք ենք ստացել, ֆինանսավորում էլ»,- շարունակեց շարժման անդամ Վահան Կոստանյանը՝ սարկազմով պատասխանելով ռեկտորի հայտարարությանը: